Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ն ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ն ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ 29.04.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արսեն Բաբայանին․ նա տնօրեն է նշանակվել մարզպետի՝ 2024թ․ ապրիլի 29-ի 151-Ա որոշմամբ՝ անցած շաբաթավերջին կայացած մրցույթի արդյունքում։ Ա․Բաբայանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել հինգ տարով։ Ռոբերտ Ղուկասյանը բարի երթ ու աշխատանքային հաջողություններ մաղթեց նրան և խնդրեց կոլեկտիվին ձեռք ձեռքի տալ, դուրս գալ ներկայիս բարդ իրավիճակից և զարգացման ուղի բռնել։...

ԱՅՑ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

ԱՅՑ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ 28.04.2024

  Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին։ Նա շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով ու շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։ Ն․Ղազարյանը վթարից տուժած և ԲԿ-ում գտնվող երեխաներին՝ նվերներ, կանանց ծաղիկներ էր տարել։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍ Է ՎԹԱՐՎԵԼ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍ Է ՎԹԱՐՎԵԼ 27.04.2024

  Այսօր ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ  ՀԱՐՑԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 26.04.2024

  Ապրիլի 25-ին Սիսիանում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում հաստատված քաղաքացիների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Համբարձումյանը և Նարեկ Ղահրամանյանը, Սիսիան համայնքի...

ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ 26.04.2024

  Ավարտվեց ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը, որը կազմակերպել էր ու անցկացրեց Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում այն երկու օր կայացավ․ առաջին օրը մրցում էին 1-3-րդ դասարանների թիմերը, երկրորդ օրը՝ 4-6-րդ դասարանների։ Նրանք համայնքային փուլում հաղթած դպրոցականների թիմերն էին։ Երկու տարիքային խմբում մարզային փուլին մասնակցել է 210 աշակերտ։...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ 25.04.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` բանկի` Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդի գլխավորությամբ։ Հանդիպման առանցքում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում ԵՆԲ-ի կողմից նախատեսվող վարկային ծրագիրն էր, ու հյուրերը նպատակ ունեին Սյունիքի մարզպետից լսել առաջնահերթ ենթակառուցվածքային կարիքների մասին՝ իրենց նախատեսած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24