Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՍՅՈՒՆԻՔԸ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՍՅՈՒՆԻՔԸ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ 19.04.2024

  Ապրիլի 17-18-ը Կապանում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթած դպրոցական թիմերը։ Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբով՝ առաջինում ընդգրկված էին 5-9-րդ դասարանների, երկրորդում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները: Մարզային փուլի երկու օրերին մասնակցեց 124 աշակերտ։ 5-9-րդ դասարանների տարիքային խմբում (մասնակցեց 14 թիմ) կայացած մրցման արդյունքում...

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԽՄԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԽՄԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ 17.04.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային ու այլ աշխատակիցների։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից մինչ այժմ մարզում իրականացված ծրագրերն ու ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին գործունեության համար՝ նշելով, որ մարզային իշխանության ու կազմակերպության...

ԱՅՑ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՆՈՒՀ

ԱՅՑ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՆՈՒՀ 16.04.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապանի թիվ 1 ՆՈՒՀ, որը հիմնանորոգվում է ՀՀ կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (2023թ․)։ Մարզպետը շրջեց շինհրապարակում ու շենքի ներսում, ծանոթացավ կատարված և ընթացող աշխատանքներին, դիտարկեց հիմնանորոգման ծավալն ու որակը, զրուցեց շինարարության պատասխանատուների հետ։ ՆՈՒՀ-ի շենքի ուժեղացումն ու տանիքի նորոգումն ավարտվել են, ընթանում են ներքին հարդարման, բակի ու շրջակա տարածքի բարեկարգման...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 11.04.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիք այցի համար ու կարևորել Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև ֆրանսիական տարբեր կառույցների հետ մարզի համագործակցությունը։ Հանդիման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանի անվտանգային իրավիճակի ու այլ հարցերի մասին,...

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆԲ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆԲ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ 10.04.2024

  Ապրիլի 10-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, խորհրդականներ Սուրեն Քեսեջյանն ու Նվարդ Հարությունյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) «Հանրային հատվածի արևելյան վարկավորման գործառնություններ ԵՄ հարևան երկրներում» վարչության ավագ վարկային մասնագետ Ստեֆանի Գիհարդ-Բրենդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում ԵՆԲ-ի կողմից...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 05.04.2024

  Սյունիքի մարզպետի աշխատակազմում երեկ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները, տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն ու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։ Հանդիպման նպատակն էր տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ տեղում քննարկել տեսչական մարմնի պատասխանատվության տիրույթում գտնվող ոլորտների հետ կապված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15