Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ագարակ գ.

Բնակչություն` 190

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 20 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 950 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Ագարակ։

Ագարակ գյուղը հիշատակվում է 12-13-րդ դարերից և մտնում էր Սյունիքի աշխարհի Բաղք-Աճանան գավառի մեջ։ Ըստ հին հարկայացուցակի Տաթևի վանքին տալիս էր 20 միավոր հարկ և համարվում էր Սյունիքի խոշոր բնակավայրերից։
Գյուղում 1931թ. կազմավորվել է կոլտնտեսություն և գյուղխորհուրդ։
Գյուղի շրջակայքում կա երեք հին, 15-17-րդ դարերի գերեզմանոց, տապանագիր ունեցող խաչքարեր, հին գյուղատեղիներ (Գեչուտ և Սիրդարա վայրերում), «Սարդարանց» և ներկայումս կանգուն՝ 1830թ. կառուցված Օհանա կոչվող եկեղեցիները։
Գյուղի կենտրոնում կառուցված է Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան և խաչքար։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 44 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 196 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 373 գլուխ,
- խոզեր` 302 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 96:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 88հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1851 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 674 հա, որից`
- վարելահող` 278 հա, բազմամյա տնկարկ` 7 հա, խոտհարք` 27 հա, արոտ` 268 հա, այլ հողատեսք` 94 հա
- բնակավայրերի հողեր` 58 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա,
- անտառային հողեր 1109 հա, որից անտառածածկ` 198 հա
- ջրային հողեր` 1 հա,

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-28 11:26:24