Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ախլաթյան

Բնակչություն` 588

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 118 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Ախլաթյան։

Ախլաթյանը գտնվում է Սիսիան գետի աջ վտակ՝ այրի գետի աջ ափին, հարթավայրում, և Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Ախլաթյան անունով գյուղ հիշատակվում է 1951 թվականից, իսկ Տաթևի վանքի նոր հարկացուցակում նշված է Ալխաթյան ձևով։ Ըստ ավանդության, Ախլաթյանի տեղում եղել է արոտավայր, որի մեջ՝ «Ալխաթ» տեսակի մեծ տանձի ծառ, որից էլ իբր ծագել է գյուղի անունը։
Ախլաթյան նախկին գյուղը, որը գտնվում է այժմյանից 300-400 մ հարավ, 1931թ. ապրիլի 28-ի երկրաշարժից հիմնահատակ ավերվել է, ավելի քան 100 մարդ զոհվել են (զգալի տուժել էր նաև 1896թ. երկրաշարժից) և բնակիչները տեղափոխվել ու նոր գյուղ են կառուցել։
Համեմատաբար քիչ է տուժել սբ Սարգիս եկեղեցի, որի ավերակները գտնվում են հին գյուղատեղում։ Այս եկեղեցուն կից 1894թ. մեծահարուստ և բարերար Ծատուրյանի հովանավորությամբ գործել է ծխական դպրոց։
Գյուղի տարածքում կան մ.թ.ա. 2-1 հզմ դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, «Խաչի գյուղ» կոչվող գյուղատեղի, որում կա խաչ կոչված մահարձան դամբարանը։
Ախլաթյանում է ծնվել պատմաբան, հնագետ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Մարուս Ստեփանի Հասրաթյանը (1902-1979թթ.)։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 179 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2011թ. հունվարի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 678 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 905 գլուխ,
- խոզեր` 45 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 453:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 135հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 3519 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3439 հա, որից`
- վարելահող` 747 հա, բազմամյա տնկարկ` 1 հա, խոտհարք` 42 հա, արոտ` 1456 հա, այլ հողատեսք`1193հա
- բնակավայրերի հողեր` 57 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`4 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 6 հա,
- ջրային հողեր` 7 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 10:10:57