Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աղիտու

Բնակչություն` 209

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 111 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 7 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1650 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Աղիտու։

Աղիտուն գտնվում է Որոտան գետի ձախ ափին, համարվում է Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկը։ Ստ.Օրբելյանի հիշատակմամբ՝ 12-րդ դարում միջին մեծության բնակավայրեր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկք գավառում։
Աղիտու գյուղում է գտնվում Հայաստանի նշանավոր պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ 5-7 դար թվարվող մահարձանը։ Գյուղի տարածքում կան մ.թ.ա. 2-1 հզմ դամբարանադաշտեր «Կալա-ժառա» ամրոցի հետքերը, քարայրերի համակարգը։ Վերջերս գյուղի տարածքում հայտնաբերվել է կանացի գլուխ և մարմնի ստորին մասեր պատկերող հնագույն արձանի մասեր, որից ենթադրվում է, որ հեթանոսական շրջանում գյուղը եղել է պաշտամունքի կենտրոն։
Աղիտուն, ըստ պատմական աղբյուրներին, բուռն զարգացել և բարգավաճել է 11-րդ դարից մինչև 15-րդ դարի 30-ական թվականները՝ Օրբելյանների իշխանության օրոք։ 1437թ. երկրաշարժից հետո Օրբելյան իշխանների հետ Վրաստան են տեղափոխվել նաև բնակիչների մեծ մասը, ինչից գյուղը խիստ տուժել է։ Հետագայում (18-րդ դար) այստեղ, աստիճանաբար դուրս մղելով հայերին, բնակություն են հաստատել թուրքերը (1912թ. Աղիտուն ուներ 1384 թուրք բնակիչ)։ 1918-20թթ. թուրքերը արտագաղթել են, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ կրկին վերադարձել։
1988թ. ադրբեջանցիների արտագաղթից հետո, գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 164 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 1006գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 250 գլուխ,
- խոզեր` 2 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 125:
Համայնքում 20111թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 443 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 5934 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 5705 հա, որից`
- վարելահող` 709 հա, խոտհարք` 206 հա, արոտ` 4089 հա, այլ հողատեսք`702 հա
- բնակավայրերի հողեր` 55 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`21 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 8 հա,
- հատուկ նշանակության հողեր` 114 հա,
- ջրային հողեր` 28 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-20 15:37:55