Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աղվանի

Բնակչություն` 138

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 36կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1720 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Աղվանի։

Աղվանի գյուղը հիշատակվում է ուշ միջնադարից։ Գյուղը 19-րդ դարում աստիճանաբար հայաթափվել է, ուր բնակություն են հաստատել թուրքական ծագում ունեցող եկվորները։ 1919-20թթ. ազատագրական պայքարի ժամանակաշրջանում մահմեդական բնակչությունը լքել է գյուղը և գյուղն ավերվել է։ Գյուղը հիմնադրվել է 1923թ.՝ հարևան Տանձատափ գյուղից վերաբնակեցվածների կողմից։ 1928թ. ստեղծվել է Աղվանու կոլտնտեսությունը և գյուղական խորհուրդը։ 1952թ. գյուղական խորհուրդը լուծարվել է, կոլտնտեսությունը ընդգրկվել է Տանձավերի կոլտնտեսության, իսկ գյուղը Տանձավերի գյուղխորհրդի կազմում։
1991թ. Աղվանին անջատվել է Տանձավերի գյուղխորհրդից՝ կազմելով ինքնուրույն վարչական միավոր։
Գյուղի հարավային մասում կա 17-18 դդ. գերեզմանոց՝ տապանագիր խաչքարերով և բազալտե սրբատաշ քարերով կառուցված թաղակապ կիսավեր եկեղեցի։ Գյուղից մոտ 400 մ ներքև, հարավ-արևմտյան մասում կան մ.թ.ա. 2-1 հզմ. դամբարանադաշտեր։ Գյուղում կառուցված է 1941-45թթ. Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակն հավերժացնող հուշարձան։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 42գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի  դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 232 գլուխ,
- խոզեր` 16 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 135:                                        Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 14 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 998 հա, այդ թվում`
• Գյուղատնտեսական նշանակության հողեր` 664 հա, որից`
- վարելահող` 77 հա, բազմամյա տնկարկ` 3 հա, խոտհարք` 81 հա, արոտ` 386 հա, այլ հողատեսք`117 հա
• բնակավայրերի հողեր` 26 հա,
• արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
• էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`2 հա
• հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3 հա,
• անտառային հողեր` 301հա, որից անտառածածկ` 265 հա
• ջրային հողեր` 2 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 10:40:28