Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աշոտավան

Բնակչություն` 623

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 112 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 8 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Աշոտավան։

Նախկին անվանումներն են Աղքենդ, Աղքյանդ, Խնոկ, Թազաքենդ, Կիրակոսիկ։ ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ գնդապետ Աշոտ Սարգսյանի /1948թ./ հիշատակին վերանվանվել է Աշոտավան։ Կիրակոսիկ անունով հիշատակվում է 13-րդ դարից։ Ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։
Ունի եկեղեցի /1903/, իսկ գյուղից 12կմ հարավ-արևմուտք գտնվում է Թանատի վանքը։ Այստեղ ծնվել են Հայրենական պատերազմի հերոս Աշոտ Սարգսյանը։ Տոլորսի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է նոր տեղ՝ հին տեղից 500մ հեռու։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 185 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 288 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 370 գլուխ,
- խոզեր` 34 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 320:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 110 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1229 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 899 հա, որից`
- վարելահող` 432 հա, արոտ` 377 հա, այլ հողատեսք`90 հա
- բնակավայրերի հողեր` 52 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 10 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 10 հա,
- անտառային հողեր` 94 հա, որից անտառածածկ` 94 հա
- ջրային հողեր` 163 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:33:19