Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արծվանիկ

Բնակչություն` 652

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1140 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Արծվանիկ։

Արծվանիկը հնում կոչվել է Երեց կամ Երեցվանիկ և մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք (Քաշունիք) գավառի մեջ, այնուհետև՝ Արծեվանիկ գյուղ՝ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառում, Կապանի ոստիկանական շրջանում։ Ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին տալի էր 12 միավոր հարկ։
Արծվանիկը պատմական հարուստ անցյալ և նշանավոր հնավայր-հուշարձաններ ունեցող գյուղ է։ Նախկին գյուղը, որը գտնվել է Արծվանիկից մոտ 1 կմ հարավ-արևմուտք, ըստ Ստ. Օրբելյանի՝ Երեց կամ Երեցվանիկ է կոչվել վանահայր և հետո՝ Սյունյաց եպիսկոպոս Երիցակի անվամբ, որն այստեղ շինել է Երիցվանքը (6-րդ դար)՝ իր հարակից եկեղեցիով և ճգնավորի մատուռով։
Այստեղ է գտնվում Ագռավի տապան միջնադարյան կառույցը և հնագույն ամրոցի (մ.թ.ա. 4-1 դար) ավերակները։
Գյուղի տարածքում կան դամբարանադաշտեր (մ.թ.ա. 2-1 հզմ), գերեզմանոցներ՝ տապանագիր խաչքարերով, հին գյուղատեղիներ,եկեղեցիներ։
Արծվանիկում Դավիթ Բեկի ժամանակներում տեղի է ունեցել ճակատամարտ, որում զոհվել է Չավանդուրի իշխան Թորոսը։ Այս գյուղի մելիքն էր յուրայիններին դավաճանած Մելիք-Ֆրանգյուլը։ Գյուղում 1881թ. եղել է Րաֆֆին, որը նյութեր է հավաքել Դավիթ Բեկի մասին։
Արծվանիկում 1929թ. կազմավորվել է կալտնտեսություն, որը 1980-ին վերակազմավորվելէ խորհրդային տնտեսության, լուծարվել է 1991թ. մայիսի 20-ին։ Այստեղ է ծնվել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ. Աշոտ Հարությունյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 213գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 861 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 635 գլուխ,
- խոզեր` 340 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 200:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 70 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2819 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1244 հա, որից`
- վարելահող` 300 հա, բազմամյա տնկարկ` 19 հա, արոտ` 332 հա, այլ հողատեսք`593 հա
- բնակավայրերի հողեր` 89 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 335 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`4 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 33 հա,
- անտառային հողեր` 1112 հա, որից անտառածածկ` 898 հա
- ջրային հողեր` 3 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-26 18:13:35