Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արևիս

Բնակչություն` 102

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 125 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 21 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Արևիս։

Նախին անվանումներն են Արավիս, Արավսա, Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սաեար-Ալի։ ՀՍՍՀ Գեարագույն սովետի 1968թ. հուլիսի 7-ի հրամանագրով վերանվանվել է Արևիս։ Հնում եղել է գրչության կենտրոն և ըստ մի հիշատակարանի Գրիգոր Գրիչը 1411թ. այստեղ ընդօրինակել է մի Ավետարան:
1781թ. հարկացուցակի /Քյոթուկին համաձայն Տաթևի վանքին վճարել է 1500 դահեկան պտղի հարկ։ Ալիշանը սխալմամբ այս գյուղը նույացնում է Իրիմիս գյուղին։ Գյուղից 4-5 կմ հյուսիս-արևմուտք կա ավերակ գյուղատեղի։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 28 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 79գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 300գլուխ,
- մեղվաընտանիքներ` 160:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 5856 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3138 հա, որից`
- վարելահող` 136 հա, խոտհարք` 114 հա, արոտ` 1710 հա, այլ հողատեսք`1178 հա
- բնակավայրերի հողեր` 19 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1757 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 18 հա,
- հատուկ նշանակության հողեր` 1 հա,
- անտառային հողեր` 880 հա, որից անտառածածկ` 621 հա
- ջրային հողեր` 41 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44