Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աճանան

Բնակչություն` 161

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 13 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 880 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Աճանան։

Հիշատակվում է Խալաջի, Խալաչ, Խըմաճ, Խըմույճ ձևերով։ Նախկինում մտնում էր Սյունիքի Բաղք-Աճանան գավառի մեջ և Տաթևի վանքին տալիս էր 6 միավոր հարկ։ Շրջակյքում կան երեք գյուղատեղիներ (Եմազլու, Ինջավար, Թեջադին), որի բնակիչները 1940-ականներին տեղափոխվել են Աճանան գյուղ։ Գյուղում կար եկեղեցի։
1980 -ական թվականների վերջին գյուղը վերաբնակեցվել է Բաքվից բռնագաղթած փախստականներով։ Ընդգրկված էր Սյունիքի գյուղխորհրդի կազմում։ 1991թ. տարանջատվել է՝ կազմավորելով ինքնուրույն գյուղխորհուրդ:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 62 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 140 գլուխ,
- խոզեր` 35 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 65:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 90 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 800 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 440 հա, որից`
- վարելահող` 199 հա, արոտ` 14 հա, այլ հողատեսք` 227 հա
- բնակավայրերի հողեր` 38 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր`119 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`6 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա,
- անտառային հողեր` 194հա, որից անտառածածկ` 21 հա
- ջրային հողեր` 2 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-28 11:26:24