Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բալաք

Բնակչություն` 223

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 126 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 22 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Բալաք։

Նախկին անվանումներն են. Բալաք, Պալագ, Պիլյագ, Ստեփանոս Օրբելյանի մոտ չի հիշատակվում։ Գյուղի բնակիչների նախնիները եկել են Խոյի և Սալմաստի գավառներից 1826-29թթ. գյուղը Ղևոնդ Ալիշանը նույնացնում է Տաթևի վանքի նոր հարկացուցակում հիշատակվող Բլեկանցի հետ։ Գյուղում կա կանգուն եկեղեցի։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 37 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 250 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 534 գլուխ,
- խոզեր` 7 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 326:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 75հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1030 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 931 հա, որից`
- վարելահող` 452 հա, խոտհարք` 24 հա, արոտ` 196 հա, այլ հողատեսք`258 հա
- բնակավայրերի հողեր` 35 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա,
- անտառային հողեր` 7 հա, որից անտառածածկ` 7 հա
- ջրային հողեր` 55 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-29 18:31:54