Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բնունիս

Բնակչություն` 163

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 117 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 13 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1830 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Բնունիս։

Մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ։ Հին Բնունիք գյուղն է, որը 1-ին անգամ հիշատակվում է 906թ., երբ Սյունյաց գահերեց իշխան Սմբատը Տաթևի վանքի կառուցման ավարտի կապակցությամբ, այլ գյուղերի հետ այս գյուղը ևս նվիրում է վանքին։ Ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին տալիս էր 6 միավոր հարկ։ Հարուստ է պատմական հուշարձաններով։
Պահպանվել է կոթող-հուշարձան՝ նվիրված Մանկիկ Իշխանին։ Գյուղի հյուսիս-արևմտյան ծայրի գերեզմանատունը պահպանվել է Օրբելյան իշխանի մահարձանը՝ կանգնեցված 1321թ-ին։ Գյուղի շրջակայքում կան մի քանի գյուղատեղիներ և գերեզմանատներ։ Բնունիսում են ծնվել ՍՍՀՄ հերոս Ա. Մանուկյանը, պատմական գիտությունների դոկտոր Ա. Մ. Պողոսյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 59 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 293 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 565 գլուխ,
- խոզեր` 30գլուխ,
- մեղվաընտանիքներ` 160:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 155 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 3659 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3598 հա, որից`
- վարելահող` 446 հա, խոտհարք` 51 հա, արոտ` 2153 հա, այլ հողատեսք`948 հա
- բնակավայրերի հողեր` 40 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր`1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`2 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 11 հա,
- ջրային հողեր` 8հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 16:18:28