Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղանուշ

Բնակչություն` 356

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 6 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1040 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Գեղանուշ, գ.Գոմարան։

Գեղանուշը նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր Գավառի մեջ, Գեղանուշ է Վերանվանվել ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի 1949թ. հունիս 29-ի հրամանագրով (նախկին անվանումը Կյուտկում)։ Գյուղում 1933թ., ներառելով Գոմարան գյուղը կազմավորվել է կոլտնտեսություն, որը 1991թ. լուծարվել է։ ՝
Գեղանուշի շրջակայքում կան Սրհակ, Խնգյու և Ղազանգյոլ հին բնակատեղերի ավերակներ, դամբարան (մ.թ.ա. 1 հզմ), 10-17 դդ. գերեզմանատուն։ Գյուղում կա երկու եկեղեցի, որից առաջինը 15-16 դդ. կառույց է, երկորդը՝ սբ Հռիփսիմեն՝ կառուցված 1800թ., վերանորգվել և ներկայումս գործում է։ Գեղանուշում են ծնվել ՍՍՀՄ հերոս Մ.Հարությունյանը, ՍՍՀՄ մինխորհրդի նախագահի տեղակալ Լ.Կոստանդովը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 102 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 287 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 83 գլուխ,
- խոզեր` 58 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 238:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 7744 հա, այդ թվում`
• Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2120 հա, որից`
- վարելահող` 133 հա, խոտհարք` 12 հա, արոտ` 868 հա, այլ հողատեսք`1106 հա
• բնակավայրերի հողեր` 92 հա,
• արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 25 հա
• էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`5 հա
• հատուկ պահպանվող տարածքների հողեր` 14 հա,
• անտառային հողեր` 5455 հա, որից անտառածածկ` 4437 հա
• ջրային հողեր` 33 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-20 15:37:55