Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գետաթաղ

Բնակչություն` 194

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 132 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 28 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1470 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Գետաթաղ։

Գյուղը գոյություն է ունեցել միջին դարերից և մտնում էր Սյունիք աշխարհի Ծղուկ գավառում։ Գյուղի բնակիչների մեծ մասի նախնիները եկել են Ղարաբաղի, Նախիջևանի և Խոյի ու Սալմաստի գյուղերից տարբեր ժամանակներում։ Գյուղը միջինդարերում եղել է գրչության կենտրոն, հասել են 17-րդ դարի 1-ին երեսնամյակում այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր։ 18-րդ դարում կազմված հարկացուցակով Տաթևի վանքին վճարում էր տարեկան 800 դահեկան պտղի հարկ։
Գյուղում կա 1702թ-ին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին։ Գյուղի մոտակայքում են գտնվում Բաբայավար, Բհարլու, Թամբալ, Խաչի հողեր գյուղատեղիները։ Այստեղ են ծնվել պրոֆեսոր Ի. Առուստամյանը, բանասեր Բաստամյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 81 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 195գլուխ,
- խոզեր` 3գլուխ,
- մեղվաընտանիքներ` 33:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 35 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1312 հա, այդ թվում`
• Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1036 հա, որից`
- վարելահող` 35 հա, բազմամյա տնկարկ` 7 հա, արոտ` 882 հա, այլ հողատեսք`106 հա
• բնակավայրերի հողեր` 27 հա,
• արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
• էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
• հատուկ պահպանվող տարածքների հողեր` 13 հա,
• անտառային հողեր` 229 հա, որից անտառածածկ` 229 հա
• ջրային հողեր` 2 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 12:47:55