Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դավիթ Բեկ

Բնակչություն` 809

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 25 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Դավիթ բեկ։

Դավիթ Բեկ գյուղը (նախկինում՝ Զեյվա, վերանվանվել է 1949թ.) հիմնվել է 18-րդ դ. Դավիթ Բեկ Զորավարի ցուցոմով՝ Ղարաբաղից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից, որտեղ 19 դ. տեղափոխվել են նաև շրջակա Տախ, Ենկիճա, Փակահան, Ակն, Խաթուն, Բաղ գյուղերի բնակիչները։
Գյուղում 1915թ. ապաստան են գտել Վասպուրականից ներգաղթած մի քանի ընտանիքներ։ Գյուղի շրջակայքում կան հին գերեզմանոցներ, 17-րդ դարի եկեղեցիների ավերակներ և բնակատեղիներ։ 1866թ. գյուղում կառուցվել է սբ Ստեփանոս եկեղեցի։ Գյուղում 1928թ. կազմակերպվել է կոլտնտեսություն, որը 1991-ին լուծարվել է։
Դավիթ Բեկը 1919-21թթ. Գարեգին Նժդեհի գլխավորությամբ ակտիվ պայքարել է թուրքական և ռուս-թուրքական բանակների դեմ։ Որպես սահմանամերձ գյուղ 1991-93թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում մեծ դեր էր ունեցել սահմանների պաշտպանության գործում, զգալի տուժել է հրետակոծությունից։
Դավիթ Բեկում է ծնվել Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանը:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 262գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 828գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 335գլուխ,
- խոզեր` 416 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 513:                                          Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 150հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2002 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 844հա, որից`
- վարելահող` 409 հա, բազմամյա տնկարկ` 9 հա, խոտհարք` 2 հա, արոտ` 76 հա, այլ հողատեսք`348 հա
- բնակավայրերի հողեր` 110 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 25 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր`25հա,
- անտառային հողեր` 993հա, որից անտառածածկ` 963հա
- ջրային հողեր` 2 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44