Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղվարդ

Բնակչություն` 270

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 23 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1135 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Եղվարդ։

Եղվարդը Ստ.Օրբելյանի կողմից հիշատակվում է «Աղահորդ» անվամբ և մտնում էր Սյունիք աշխարհի Քաշոինիկ գավառի մեջ։
Եղվարդը 7-16դդ. արաբ, ապա՝ մոնղոլ և թուրք հորդանների կողմից բազմիցս ավերվել է և վերականգնվել։ Գյուղից մոտ 9 կմ արևելք Շուշանների դաշտում 1725թ. տեղի է ունեցել ճակատամարտ՝ Թորոս իշխանի հրամանատարությամբ գործող Դավիթ Բեկի ջոկատներից մեկի և Ֆաթալի խանի զորքերի միջև։ Թորոս իշխանը զոհվել է, որի գերեզմանը գտնվում է Եղվարդ գյուղում։ Որպես ապստամբ գյուղ 1729-30թթ. Իրանի շահի հրամանով ավերվել է, իսկ բնակիչները աքսորվել են Պարսկաստան՝ Ղարադաղի Վինա գյուղ։
Մեկ դար անց թուրքմենչայի 1828թ. պայմանագրի հիման վրա եղվարդցիները 1830թ. թվով 54 ընտանիք, վերադարձել են գյուղ։
Եղվարդի շրջակայքում են գտնվում Շինատեղ, Խաչի խութ բնակատեղիները, կան 10-19 դարերի գերեզմանոցներ՝ բազմաթիվ տապանագիր խաչքարերով։ Գյուղի կենտրոնում գտնվող սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1700թ. և կանգուն է։ Գյուղի մոտ է գտնվում նաև «Սպիտակ աղբյուրի խաչ» կոչվող եկեղեցին։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 96 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի  1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 323 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 421 գլուխ,
- խոզեր` 85 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 81:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 22 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1295 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 707 հա, որից`
- վարելահող 403 հա, բազմամյա տնկարկ` 11 հա, արոտ` 158 հա, այլ հողատեսք`135 հա
- բնակավայրերի հողեր` 77 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր`16 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 492 հա, որից անտառածածկ` 175 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 12:47:55