Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Թանահատ

Բնակչություն` 42

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 123 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 19 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1920 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Թանահատ։

Գտնվում է Մեծ Հայքի Ծղուկ գավառում։ Բնակավայրը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներում, ինչի մասին վկայում է 1975թ-ին։ Թանահատի ավերակներում հայտնաբերված ուրարտերեն սեպագիր արձանագրությունը։ Գյուղում գտնվում է նշանավոր Թանահատի վանքը, որի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերով։
Ղևոնդ Ալիշանի կարծիքով վանքի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածամեհյանը։ Վանքի շրջակայքում կան բնակավայրի, գերեզմանաքարերի, խաչքարերի մնացորդներ։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 26 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 20գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 60 գլուխ,
- խոզեր` 5 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 60:                                               Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 25 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1751 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1725 հա, որից`
- վարելահող` 115 հա, խոտհարք` 8հա, արոտ` 777 հա, այլ հողատեսք` 824 հա
- բնակավայրերի հողեր` 14 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 5 հա
- ջրային հողեր` 4 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 16:05:38