Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Թասիկ

Բնակչություն` 274

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 117 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 13 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1740 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Թասիկ։

Նախկին անվանումներն են Գուղճի, Թազագյուղ, Թազաքենդ, Ղուշճի, Կուշչի, Ղուշչի։ Թազագյուղ տարբերակը հիշատակվում է Ղևոնդ Ալիշանի կողմից։ Գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել նույն շրջանի Հացավան գյուղից՝ 100-120 տարի առաջ։
Գյուղից հարավ գտնվում են միջին դարերում հայտնի Թանահատ վանքը, Դիքբաշ կողվող սրբատեղին, ավերակ գյուղատեղիներ։ Այստեղ է ծնվել դրամատուրգ Անուշավան Վարդանյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 103 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 323 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 255գլուխ,
- խոզեր` 40 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 255:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 80 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 4051 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3862 հա, որից`
- վարելահող` 383 հա, խոտհարք` 184 հա, արոտ` 2842 հա, այլ հողատեսք` 453 հա
- բնակավայրերի հողեր` 60 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 37 հա,
- անտառային հողեր` 58 հա, որից անտառածածկ` 2 հա
- ջրային հողեր` 29 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-24 12:11:53