Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Իշխանասար

Բնակչություն` 147

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 101 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 8 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Իշխանասար։

Գտնվում է Իշխանասարի ստորոտին, հայկական հին բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղի շրջակայքում գտնվող «Ղարայի ժայռ», «Քյալափա-Քյարավեկ», «Սյունի բերդ» ամրոցների ավերակները, միջնադարյան գերեզմանոցները:
Մինչև 1988թ. բնակեցված էր ադրբեջանցիներով։ Նրանց արտագաղթից հետո, 1989-92թթ. այստեղ հիմանակնում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված հայերը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 75 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 219 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 550գլուխ,
- խոզեր` 25 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 159:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 430 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 3653 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3591 հա, որից`
- վարելահող` 746 հա, խոտհարք` 20 հա, արոտ` 1681 հա, այլ հողատեսք`1144 հա
- բնակավայրերի հողեր` 40 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 7 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 7 հա,
- ջրային հողեր` 5 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-25 12:34:42