Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լեռնաձոր

Բնակչություն` 634

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 21կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Լեռնաձոր, գ.Մուսալամ, գ.Կավճուտ, գ.Փուխրուտ, գ.Կաթնառատ։

Պատմական աղբյուրներում Լեռնաձորը հիշատակվում է Քրդեկանց, Քյուրդիքյանդ, Դիլլաբ անուններով։ Լեռնաձոր է վերանվանվել 1920-ականներին։ Ըստ ավանդության բնակիչների նախնիների մի մասը ներգաղթել է Պարսկահայաստանի Ղարադաղի շրջանի գյուղերից։ 1958թ. Ներկայիս գյուղը կառուցվել է 1958թ. նախկին գյուղից 2 կմ հարավ-արևելք, նախկին Դիլլար-Տիրնիկ գյուղատեղիում։
Գյուղի տարածքում կա երկու եկեղեցի, որից սբ Աստվածածինը (18 դ.) կանգուն է, գյուղատեղիներ (Շլորուտ, Սարի Յուրդ, Դալուլար)։
Կաթնառատը և Փուխրուտը համայնքի հնագույն գյուղերից են։ Փուխրուտում կա 17-րդ դարի եկեղեցի (սբ Ստեփանոս), իսկ ոչ հեռու՝ "Փիրմազրա", և "Հին Փիրմազրա" գյուղատեղիներ։
Մուսալամը և Կավճուտը մինչև 1989թ. բնակեցված էին ադրբեջանցիներով, նրանց արտագաղթից հետո վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթած հայերով։ Գյուղերի տարածքներում կան հին գերեզմանոցներ, խաչքարեր։
Լեռնաձորում են ծնվել պատմաբան-աշխարհագրագետ, պրոֆ. Թ.Հակոբյանը, գրող Ս.Ումարյանը

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 370 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի  դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 491 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 3986  գլուխ,
- խոզեր` 168 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 953:                                            Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 5 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 15808 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 9184 հա, որից`
- վարելահող` 66 հա, խոտհարք` 294 հա, արոտ` 3294 հա, այլ հողատեսք` 5530 հա
- բնակավայրերի հողեր` 208 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 139 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`42 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 498 հա,
- անտառային հողեր` 5578 հա, որից անտառածածկ`4042 հա
- ջրային հողեր` 160 հա,

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 10:10:57