Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լոր

Բնակչություն` 355

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 134 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 30 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1680 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Լոր։

Գյուղը հիշատակվում է միջին դարերից և մտնում է Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ։ Լորն 1-ին անգամ հիշատակվում է 839թ-ի տաթևի վանքի կալվածագրում և ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր /դրամ/ հարկ, իսկ 1781թ.-ի հարկացուցակով վճարվող պտղի հարկը կազմում էր 5500 դահեկան։ Եղել է գրչության կենտրոն։ տարածքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։ Այստող է գտնվում «Սպիտակ խաչ» կամ «Լորիկի խաչ» խաչքար-կոթողը/1871թ/։
Խաչքարը կանգնեցվել է թշնամու դեմ կռվում զոհված Լոր իշխանի գերեզմանին։ Գյուղից հարավ գտնվում է «Ծառու» Հովհաննես թաղակապ եկեղեցին /1686/։ Գյուղամիջին գտնվում են ս. Գևորգ Եկեղեցին՝ կառուցված Խոջա Պողոսի կողմից 1666թ. ս. Աստվածածին եկեղեցին։ Պահպանվել է նաև այն դպրոցը, ուր 1915-16թթ. դասավանդել է Ակսել բակունցը։ Այստեղ ծնվել է հայ մեծ գրող Համո Սահյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 131 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 279գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 496 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 422:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 3361 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3265 հա, որից`
- վարելահող` 134 հա, բազմամյա տնկարկ` 2 հա, խոտհարք` 10 հա, արոտ` 2005 հա, այլ հողատեսք`1113 հա
- բնակավայրերի հողեր` 32 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 4 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4 հա,
- անտառային հողեր` 50 հա, որից անտառածածկ` 50 հա
- ջրային հողեր`4 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 17:54:27