Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Խդրանց

Բնակչություն` 68

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 17 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1030 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Խդրանց։

Տարբեր աղբյուրներում հիշատակվում է Խդրան, Խոտորանց, Խտրանց և Սիրքաթա և այլ ձևերով։ Տեղացիների վկայությամբ գյուղը նախկինում անվանվել է Ծաղկաձոր։ Համապատասխանում է Սյունիքի բարգուշատ գավառի Խոտորանց գյուղին, որի բարբառային հնչյունափոխությունից էլ առաջացել է Խդրանց անունը։ Օտարները անվանել են Սիրքաթաս։
Գյուղում կա եկեղեցի (1892թ.), մոտ 2 կմ արևելք՝ Չորեքդռնի ավերակ վանքը, 1 կմ հյուսիս-արևելք՝ գերեզմանատներ, խաչքարեր։ Խդրանցը միավորված էր Ագարակի կոլտնտեսության հետ, որպես ինքնուրույն վարչական միավոր կազմավորվել է 1991թ. մայիսին։
Գյուղում է ծնվել գրականագետ, դոկտոր-պրոֆեսոր Ա.Հ. Բաբայանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 27 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 61 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 15 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 42:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 697 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 298 հա, որից`
- վարելահող` 54 հա, բազմամյա տնկարկ` 1 հա, խոտհարք` 5 հա, արոտ` 121 հա, այլ հողատեսք`118 հա
- բնակավայրերի հողեր` 26 հա,
- անտառային հողեր` 372 հա, որից անտառածածկ` 254 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 10:10:57