Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծավ

Բնակչություն` 499

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 37 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1080 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Ծավ, գ.Շիշկերտ

Ծավը գտնվում է Մեղրու լեռնաշղթայի լանջին Ծավ գետի անտառապատ, գեղադիր ափին։ Ունի մեղմ կլիմա, հիանալի ամառանոցավայրը։
Գյուղը պատմական աղբյուրներում հիշատակվում է 18-րդ դարի կեսից, նշված է Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ։ Հիշատակվում է նաև Թազաշեն անվամբ։
Գյուղում կա եկեղեցի, իսկ շրջակայքում՝ եկեղեցի, գերեզմանոց, գյուղատեղիներ (Մթնաձոր, Սանալու, Նավս, Կեմանց, Դալլաքլու, Չինարլու, Թնջումնաց), Կըզկալա և Ղազաղռան կոչված բերդերի ավերակները։
Ծավից 6-7 կմ հարավ-արևելք գտնվում է Ա.Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը, իսկ 2 կմ հեռավորության վրա՝ Սոսու Պուրակ արգելավայրը։
Ծավում 1929թ. կազմավորվել է կոլտնտեսություն, որը լուծարվել է 1990թ.։
Ծավում են ծնվել ՍՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրող Գևորգ Հայրյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 130 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 177 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 247 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 558:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 12837 հա, այդ թվում`
• Գյուղատնտեսական նշանակության հողեր` 6988 հա, որից`
- վարելահող` 114 հա, խոտհարք` 236 հա, արոտ` 5407 հա, այլ հողատեսք`1232 հա
• բնակավայրերի հողեր` 62 հա,
• արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5 հա
• էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`4 հա
• հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3634 հա,
• անտառային հողեր` 2113 հա, որից անտառածածկ` 1943 հա
• ջրային հողեր` 30 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:33:19