Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կաղնուտ

Բնակչություն` 117

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 23 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Կաղնուտ։

Պատմական աղբյուրներում հիշատակվում է Մողես, Մուկես, Նավրուզլու ձևերով։ Հնում կոչվում էր Մողես և մտնում էր Սյունիքի Աճանան գավառի մեջ։ Կաղնուտ է վերանվանվել 1949թ. ապրիլի 29-ին։
Կաղնուտում 1830թ. բնակություն են հաստատել Իրանի Ղարադաղ գավառից տեղափոխված մեծ թվով հայեր։
Գյուղի շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցի (Անապատ), դամբարանադաշտ, գերեզմանոցներ և հին բնակավայրի հետքեր, որին տեղացիների կոչում են Հոնապատ։
Կաղնուտը Սյունիքի մարզի ամենագեղատեսիլ բնակավայրերից է։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 36 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 132 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 321գլուխ,
- խոզեր` 126 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 58:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 80հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1154 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 327 հա, որից`
- վարելահող` 141 հա, բազմամյա տնկարկ` 3հա, խոտհարք` 4 հա, արոտ` 85 հա, այլ հողատեսք`95հա
- բնակավայրերի հողեր` 34հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 5 հա,
- հատուկ նշանակության հողեր` 4 հա,
- անտառային հողեր` 780 հա, որից անտառածածկ` 728 հա
- ջրային հողեր` 2 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-29 18:31:54