Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հացավան

Բնակչություն` 262

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 115 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 11 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Հացավան։

Գյուղը մինչև 1940 թվականը կոչվել է Սիսիան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Գյոզալ դարա գյուղատեղին, հին գերեզմանոց։ Գյուղի գլխավերևում գտնվում է Վասկաբերդի ավերակները։
Ամրոցի ներսից մի ստորգետնյա ուղի է իջնում ձորը, հավանաբար ամրոցի պաշարման ժամանակ մարդիկ այդ ուղով իջել և գետից ջուր են վերցրել:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 85գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 199գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 271 գլուխ,
- խոզեր` 6 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 195:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 150 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 796 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 738 հա, որից`
- վարելահող` 356 հա, արոտ` 141 հա, այլ հողատեսք`241 հա
- բնակավայրերի հողեր` 36 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 11 հա,
- ջրային հողեր` 4 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44