Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ձորաստան

Բնակչություն` 115

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1210 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Ձորաստան։

Գյուղը նախկինում կոչվում էր Ախտախանա, հետագայում՝ Խլաթաղ, Ձորաստան է անվանափոխվել 1936թ-ին։ Ձորաստանցիների նախնիների մի մասը այստեղ են եկել Իրանի Վինա գյուղից՝ Ղարաբաղից։ Գյուղի շրջակայքում կան միջնադարյան ամրոցի ավերակներ, հին գյուղատեղիներ, գերեզմանոցներ։ Գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին կառուցվել է 1830 թ-ին, իսկ 2001թ-ին ՝ գյուղապետարանի նախաձեռնությամբ վերանորոգվել է։
Ձորաստանում է ծնվել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, 1918-20 թթ. Զանգեզուրյան հերոսամարտի կազմակերպիչներից մեկը համարվող Գեդեոն Տեր-Մինասյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 56 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 68 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 0 գլուխ,
- խոզեր` 45 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 73:                                            Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 14 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 3331 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր 1545 հա, որից`
- վարելահող` 76 հա, խոտհարք` 15 հա, արոտ` 492հա, այլ հողատեսք`961 հա
- բնակավայրերի հողեր` 28 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 1749 հա, որից անտառածածկ` 1626 հա
- ջրային հողեր` 6 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 10:10:57