Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մուցք

Բնակչություն` 376

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 130 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 26 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Մուցք։

Գյուղը հիմնադրել են 1828 թվականին Պարսկաստանի խոյի Ղնիս գյուղից գաղթածները։ Սկզբնական շրջանում կոչվում էր Մազրա։ 1946թ. գյուղը վերանվանվել է Բարձրավան,իսկ 1990 թ.՝ Մուծք։ Ըստ որոշ սկզբնաղբյուրների Մազրան հիմնադրվել է պատմական Մուծքի վայրում։
Մուծք գյուղանունը կրում էր խեթական Մեցուլա աստծո անունը՝ հայերեն հոգնակի բառակազմությամբ։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 80 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 440 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 1170 գլուխ,
- խոզեր` 120 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 158:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 100 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 4638 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 4493 հա, որից`
- վարելահող` 848 հա, խոտհարք` 271 հա, արոտ` 2571 հա, այլ հողատեսք`803 հա
- բնակավայրերի հողեր` 67 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա,
- հատուկ նշանակության հողեր` 1 հա,
- անտառային հողեր` 69 հա, որից անտառածածկ` 66 հա
- ջրային հողեր` 5 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 16:05:38