Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ներքին Հանդ (նախկին)

Բնակչություն` 113

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 36 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 950 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Ներքին Հանդ։

Ներքին Հանդ գյուղը վերաբնակեցվել է 1827-28թթ. Իրանի Վինա և Ղարաբաղի Քարագլուխ գյուղերից եկած մի խումբ ընտանիքների կողմից։ Նախկինում այստեղ գյուղ է եղել, որը վկայում է մինչ այսօր կանգուն եկեղեցին։ Ներկայիս Ներքին Հանդ գյուղը հիմնվել է 1980-ականների սկզբին՝ հին գյուղից 1.5-2 կմ դեպի հարավ արևելք ընկած «Սեկտար» կոչվող հանդամասում։ Ներքին Հանդը, լինելով սահմանամերձ գյուղ, պաշտպանական և ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և 1991-93թթ. ժատերազմական գործողությունների ժամանակ զգալի տուժել է։ 1993թ-ին ազերինները ներխուժել են գյուղ և հրդեհել այն։ Մեկ տարի անց՝ 1994թ. հանդեցիները կրկին վերադարձել են գյուղ։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 44 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 110 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 230 գլուխ,
- խոզեր` 63 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 226:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 10 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 6079 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 241 հա, որից`
- վարելահող`121 հա, խոտհարք` 9 հա, արոտ` 78 հա, այլ հողատեսք`  33 հա
- բնակավայրերի հողեր` 33 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր`1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`6 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 5421 հա,
- անտառային հողեր`370 հա, որից անտառածածկ` 361 հա
- ջրային հողեր` 7 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 17:18:39