Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նորաշենիկ

Բնակչություն` 158

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 18 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1060 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Նորաշենիկ։

Գտնվում է Ողջիի ձախ վտակ Աճանան (Նորաշենիկ) գետի հովտում։ Ներկայիս Նորաշենիկը համեմատաբար նոր գյուղ է, այստեղից էլ՝ Նորաշենիկ (Նոր շեն) անունը:։ Հին գյուղը, որը գտնվում է ներկայիս Նորաշենիկից մոտ 1.5կմ հյուսիս-արևելք, մտնում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Բազք գավառի մեջ։ Հին գյուղատեղում կա 10-12-րդ դարերի եկեղեցի։
Նորաշենիկի պատմական հուշարձաններից է նաև 1884թ. կառուցված և 1990-93թթ. վերանորոգված եկեղեցին։ Նորաշենիկի գյուղական խորհրդից 1990-93թթ. տարանջատվել և ինքնուրույն վարչական միավորներ են կազմավորվել Առաջաձորը, Ձորաստանը, Օխտարը, Վանեքը, Անտառաշատը, Դովրուսը, Ն.Խոտանանը, Շրվենանցը

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 70 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 97գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 7 գլուխ,
- խոզեր` 43 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 90:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 130 ա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1028 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 472 հա, որից`
- վարելահող` 143 հա, բազմամյա տնկարկ` 9 հա, խոտհարք` 23 հա, արոտ` 191 հա, այլ հողատեսք`106 հա
- բնակավայրերի հողեր` 32 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 47 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 6 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 462 հա, որից անտառածածկ` 363 հա
- ջրային հողեր` 7 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-29 18:31:54