Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նորավան

Բնակչություն` 517

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 99 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 12 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Նորավան։

Նորավանը նոր բնակավայր է, գտնվում է Սիսիան քաղաքից 7 կմ հարավ- արևելք, Որոտան գետի ձախ կողմում, բարձրադիր, մեղմաթեք սարավանդի վրա, գեղատեսիլ վայրում: Գյուղը հիմնադրվել է 1928թ: Բնակիչները եկել են Սիսիանի տարածաշրջանի բնակավայրերից: Ունի կանոնավոր հատակագիծ, տները շարված են կանոնավոր շարքերով, քարակերտ են, թեք տանիքներով, բակերում ունեն պարտեզներ ու բանջարանոցներ:
1970-ական թվականներին առաջացած խոշոր չափերի սողանցքների պատճառով ՀԽՍԽ կառավարության որոշմամբ սկսվում է հին Նորավանի կառուցապատման աշխատանքները։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 137 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 362գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 668գլուխ,
- խոզեր` 76 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 261:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 350 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 4144հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 4038 հա, որից`
- վարելահող` 708 հա, խոտհարք` 100 հա, արոտ` 2361 հա, այլ հողատեսք`869 հա
- բնակավայրերի հողեր` 61 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 26 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`8 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3 հա,
- հատուկ նշանակության հողեր` 7 հա,
- ջրային հողեր` 1 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-28 11:26:24