Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շաղատ

Բնակչություն` 1049

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 123 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 19 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1760 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Շաղատ։

Շաղատը որպես բնակավայր գոյություն է ունեցել դեռ վաղ միջնադարում։ 4-9-րդ դարերում Շաղատը հանդիսացել է Սյունյաց իշխանների նստավայրը և Սյունյաց հայրապետական աթոռի կոնտրոնը ։ Այժմյան գյուղը կառուցված է Հին Շաղատի հարևանությամբ:
Գյուղը հիմնադրել են 1829 թ-ին Խոյից, Սալմաստից և Մարագայից գաղթած հայեր։ Գյուղում կա կանգուն եկեղեցի՝ կառուցված 19-րդ դարում:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 277գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 795 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 2536 գլուխ,
- խոզեր` 70 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 977:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 70 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 11181 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 10575 հա, որից`
- վարելահող` 983 հա, խոտհարք` 199 հա, արոտ`7255 հա, այլ հողատեսք`2138 հա
- բնակավայրերի հողեր` 107 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 8 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`24 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 38 հա,
- անտառային հողեր` 398 հա, որից անտառածածկ` 398 հա
- ջրային հողեր` 31 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 12:44:57