Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շաքի

Բնակչություն` 1390

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 98 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 6 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1720 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Շաքի։

Գյուղը հիշատակվում է 5-րդ դարից։ 19-րդ դարում՝ 1829 թվականին այստեղ վերաբնակություն են հաստատել Պարսկաստանից գաղթած 25 ընտանիք։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Շաքի վանքի ավերակները, գերեզմանոց, մատուռ և խաչքար։
Գյուղը հնուց ի վերնհայտնի է իր քաղցրահամ ջրերով։ Գյուղից է սկիզբ առնում Շաքի գետը, որի վրա են գտնվում համանուն ջրվեժը և ՀԷԿ-ը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 286 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 1012 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 1623 գլուխ,
- խոզեր` 115 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 755:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 250 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 7400 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր`7165 հա, որից`
- վարելահող` 1377 հա, բազմամյա տնկարկ` 3 հա, խոտհարք` 45 հա, արոտ` 2514 հա, այլ հողատեսք` 3226 հա
- բնակավայրերի հողեր` 84 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 59 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`16 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4 հա,
- հատուկ նշանակության հողեր` 1 հա,
- անտառային հողեր` 53 հա, որից անտառածածկ` 53 հա
- ջրային հողեր` 18 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-28 11:26:24