Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շրվենանց

Բնակչություն` 72

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 20 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1120 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Շրվենանց։

Շրվենանցը ըստ Ստ.Օրբելյանի ընդգրկված էր Տաթևի վանքի հաշվացուցակում և համարվում էր Սյունիքի մարզի հին բնակավայրերից մեկը։ Անվան ծագումը, ըստ ավանդության, կապված է Սյունյաց Շրվեն մելիքի հետ։ Շրվենանցիների նախնիները այստեղ են եկել Իրանի Ղարադաղ գավառից և Ղարաբաղից 1828-30թթ.՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո։
Շրվենանցի տարածքում կան գերեզմանոցներ (9-19դդ.), եկեղեցիներ (9-11դդ.)։ Շրվենանցը գտնվում էր Նորաշենիկի գյուղխորհրդի կազմում, տարանջատվել է 1991թ.՝ կազմավորելով ինքնուրույն վարչական միավոր։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 61գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 33 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 31գլուխ,
- մեղվաընտանիքներ` 64:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 514 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 251 հա, որից`
- վարելահող` 45 հա, բազմամյա տնկարկ` 2 հա, խոտհարք` 19 հա, արոտ`167 հա, այլ հողատեսք`18 հա
- բնակավայրերի հողեր` 12 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`2 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 247 հա, որից անտառածածկ` 247 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 10:10:57