Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Որոտան (Սիսիան)

Բնակչություն` 283

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 120 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 16 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Որոտան։

Մտնում է Մեծ հայքի Ծղուկ գավառի մեջ։ Գյուղի դիմաց գտնվում է Որոտն գյուղի ավերակները և միջնադարյան գերեզմանատուն, որտեղ 3 խաչքարեր բերվել են պատմության թանգարան։ Գյուղի շրջակայքում գտնվող ամենանշանավոր պատմական հնությունը հանդիսանում է Որոտնաբերդը, որի մասին վաղ միջնադարում հիշատակել է պատմիչ Եղիշեն։ Ավելի ուշ բերդի մասին տեղեկություններ է հաղորդում Ստեփանոս Օրբելյանը։
Բերդը պատկանել է Սյունիքի թագավոր Սենիքերիմ Ա-ին։ Բերդը հիշատակվում է նաև 18-րդ դարում։ Սյունիքում ծավալված ազատագրական շարժման ժամանակ բերդը ուրացած Մելիք Բաշրից ազատագրում է Դավիթ-Բեկը։ Նշանավոր է նաև Թանգու կամուրջը՝ կառուցված 1855թ.

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 142 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի  դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 226 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 400 գլուխ,
- խոզեր` 40 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 142:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 220 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1812 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1595 հա, որից`
- վարելահող` 353 հա, բազմամյա տնկարկ` 25 հա, արոտ` 699 հա, այլ հողատեսք`518 հա
- բնակավայրերի հողեր` 56 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 6 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`18 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 19 հա,
- անտառային հողեր` 109 հա, որից անտառածածկ` 45 հա
- ջրային հողեր` 9 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-26 18:13:35