Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Չափնի

Բնակչություն` 126

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 19 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1040 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Չափնի։

Չափնի համայնքի վարչական տարածքում գտնվում է Ընկանանց բնակավայրը, իսկ մոտ 1.5կմ դեպի հյուսիս՝ «Հին Չափնի» բնակատեղին, որը ներկայումս գտնվում է Դավիթբեկ համայնքի վարչական տարածքում։ Չափնիի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Հիմք ընդունելով, որ Ըրկենանց և Չափնի գյուղերում 1906-12թթ. կառուցվել են եկեղեցիներ, իսկ 1982թ-ին՝ ձիթարան, կարելի է ենթադրել, որ այն հիմնադրվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Մինչև 1939թ. Չափնին և Ըրկենանցը եղել են առանձին բնակավայրեր, որոնցում կազմակերպված էին կոլտնտեսություններ։ 1940թ-ից Հին Չափնիի բնակչությունը տեղափոխվում է Ըրկենանց գյուղ, իսկ 1951թ-ին կոլտնտեսությունները միավորվում են, կազմավորվում է առանձին գյուղխորհուրդ։
1959թ-ին գյուղխորհուրդը լուծարվում է, իսկ կոլտնտեսությունը միավորվում Դավիթբեկի կոլտնտեսությանը։ 1985թ-ին այն տարանջատվում է Դավիթբեկից և միավոևվում Սևաքարի խորհտնտեսությանը, իսկ Չափնին ներեռվում է Սևաքարի գյուղխորհրդի կազմում։ 1991թ-ին, խորհտնտեսության լուծարումից հետո, Չափնին տարանջատվում և կազմավոևում է ինքնուրույն վարչական միավոր՝ Չափնի գյուղխորհուրդը։ Չափնի համայնքը ձևավորվում է 1996թ-ին՝ ՀՀ նոր վարչատարածքային բաժանման արդյունքում։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 55 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 152գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 75 գլուխ,
- խոզեր` 2 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 424:                                            Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 9 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1048 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 643 հա, որից`
- վարելահող` 88 հա, խոտհարք` 35 հա, արոտ` 110 հա, այլ հողատեսք`410 հա
- բնակավայրերի հողեր` 29 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 6 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 5 հա,
- անտառային հողեր` 357 հա, որից անտառածածկ` 322 հա
- ջրային հողեր` 5 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-26 18:13:35