Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սրաշեն

Բնակչություն` 105

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 25 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1025 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Սրաշեն։

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո (1828թ.), Սրաշենում բնակություն են հաստատել Պարսկաստանից ներգաղթած մի խուբ հայ ընտանիքներ։ Սրաշենից մոտ 2կմ արևմուտք պահպանվել են՝ եկեղեցի (Սբ.Հռիփսիմե, 17-րդ դար), գյուղատեղիներ, գերեզմանոցներ (17-18դդ.)։ Սրաշենում 1930-ականներին կազմավորվում է կոլտնտեսությունը, որը 1960թ. միավորվում է Շիկահողի խորհտնտեսությանը՝ 1991թ., տարանջատվելով Շիկահողի գյուղխորհրդից ձևավորվում է Սրաշենի գյուղական խորհուրդը։
Սրաշենը, որպես սահմանամերձ գյուղ, զգալի տուժել է 1990-93թթ. պատերազմական գործողությունների ընթացքում։ Սրաշենցիները, կազմավորելով ինքնապաշտպանական ջոկատ, ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության գործում:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 42 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 63 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 0 գլուխ,
- խոզեր` 25 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 79:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 8 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2122 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 408 հա, որից`
- վարելահող` 172 հա, խոտհարք` 16 հա, արոտ` 187 հա, այլ հողատեսք`33 հա
- բնակավայրերի հողեր` 28 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`4 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1203 հա,
- անտառային հողեր` 478 հա, որից անտառածածկ` 154 հա
- ջրային հողեր` 1 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 17:54:27