Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սևաքար

Բնակչություն` 122

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 21 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Սևաքար։

Սևաքարցիների նախնիները այստեղ են վերաբնակվել Ղարաբաղից՝ 18-րդ դարում։ Համայնքի տարածքում և գյուղում կան գյուղատեղիներ (Հունանց ձոր, Քարե նավ, Սրհակ՝ 10-17դդ.), եկեղեցիներ (13-րդ դար), գերեզմանոցներ (10-18դդ.)։ 20-րդ դարի սկզբներին Բաքվում բնակվող Սևաքարցիների «Մասիս» ընկերության հովանավորությամբ գյուղում դպրոց է կառուցվում։ Սևաքարում 1932թ-ին կազմակերպվում է կոլտնտեսություն, որը 1964թ-ին միավորվում է Սյունիքի խարհտնտեսությանը, իսկ 1994թ-ին՝ տարանջատվում։ Սևաքարի գյուղական խորհրդում ներառվել էին Սևաքար, Եղեգ (նախկինում՝ Շաբադին), Չափնի և Ըրկենանց գյուղերը։ 1991թ-ին Եղեգը և Չափնին տարանջատվում են՝ կազմավորելով ինքնուրույն վարչական միավորներ։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 47 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 119գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 118 գլուխ,
- խոզեր` 1գլուխ,
- մեղվաընտանիքներ` 240:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 60 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1874 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 887 հա, որից`
- վարելահող` 142 հա, բազմամյա տնկարկ` 5 հա, խոտհարք` 42 հա, արոտ` 570 հա, այլ հողատեսք`129 հա
- բնակավայրերի հողեր` 29 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 15 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 5 հա,
- անտառային հողեր` 932 հա, որից անտառածածկ` 674 հա
- ջրային հողեր` 6 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-22 17:25:11