Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Տանձավեր

Բնակչություն` 263

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 35 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Տանձավեր։

Տանձավերը Սյունիք աշխարհի Քաշունիք գավառի գյուղերից էր, հիշատակվում է Ստ.Օրբելյանի կողմից։ Գյուղի բնակիչները ազգամիջյան ընդհարումների և պարբերաբար կրկնվող ավազակային հարձակումների պատճառով լքում են գյուղը և 1890-ականներին այն գրեթե դատարկվում է։ Գյուղի վերաբնակեցումը սկսվում է 1930-ականներին։ 1930թ-ին Շրվենանցից 16 ընտանիքներ, իսկ Զանգեզուրի 1931թ. երկրաշարժից հետո՝ Լեռնաձորից ևս 16 ընտանիքներ բնակություն են հաստատում Տանձավերում։ Տանձավերի տարածքում կան «Մաճ» և «Տանձավեր» կոչվող գյուղատեղիները (5-6դդ.), դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, եկեղեցու ավերակներ։ Գյուղում պահպանվել է 1705թ-ին կառուցված Սբ.Հռիփսիմե եկեղեցին։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 72 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-i դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 226գլուխ,                             - մանր եղջերավոր անասուններ` 25                                           - խոզեր` 90 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 15:
 

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1678 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 387 հա, որից`
- վարելահող` 110 հա, խոտհարք` 42 հա, արոտ` 85 հա, այլ հողատեսք`150հա
- բնակավայրերի հողեր` 26 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`2 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 12 հա,
- անտառային հողեր` 1243 հա, որից անտառածածկ` 1075 հա
- ջրային հողեր` 4 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:33:19