Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Տավրուս

Բնակչություն` 105

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 25կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1320 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Տավրուս։

Տավրուսը (նախկին`Դովրուսը նախկինում մտնում էր Զանգեզուրի գավառի Կապանի ոստիկանական շրջանի մեջ։ Խորհրդային շրջանում ներառվել էր Նորաշենիկի գյուղխորհրդի և Նորաշենիկի խորհտնտեսության կազմում։ Նորաշենիկի գյուղխորհրդից տարանջատվել է 1991թ.՝ կազմավորելով առանձին վարչական միավոր։
1989-90թթ. բնակեցվել է Ադրբեջանից բռնգաղթված հայերով և Կապանի տարածաշրջանի այլ բնակավայրերից եկած բնակիչներով:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 37գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 73 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 136գլուխ,
- խոզեր` 7 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 23:


Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 724հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 432հա, որից`
- վարելահող` 59 հա, բազմամյա տնկարկ` 2 հա, խոտհարք` 3 հա, արոտ` 131 հա, այլ հողատեսք`237հա
- բնակավայրերի հողեր` 23 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1հա
- անտառային հողեր` 266 հա, որից անտառածածկ` 227 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44