Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ույծ

Բնակչություն` 453

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 101 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 5 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Ույծ։

Մտնում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառում։ Հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Նա Ծղուկ գավառի գյուղերի ցուցակում նշում է Մեծ Ույծ և Փոքր Ույծ։ Ըստ Մորուս Հասրաթյանի ներկայիս Ույծը գտնվում է փոքր Ույծի տարածքում։ Մեծ Ույծի գտնվելու վայրը դեռևս պարզ չէ։ Գյուղը մինչև 1990 թվականը կոչվում էր Ուզ։ Ըստ Ե. Լալայանի `գյուղի սկզբնական բնակիչները եկել են Պրսկաստանի Գեարմարի /Թավրիզի մոտ/ մահալի Ուզումչի գյուղից։
Հայկական ՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության 1961թ. նոյեմբերի 11-ի հրամանագրով գյուղը միացվել է շրջկենտրոնին։ և 1985թ-ին կրկին տարանջատվել է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Նեոլիթյան դարաշրջանի բերդամրոցի, Կիկլոպյան բերդի, Որոտան և Գիժ գետերի միախառնման հատվածում դեռևս V դարի երկթռիչք կամրջի ավերված հետքերը։ Գյուղում պահպանվել է նաև սբ. Հովհաննես եկեղեցին՝ կառուցված 1909թ-ին։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 188 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 339գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 670 գլուխ,
- խոզեր` 70 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 168:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 510հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 3262 հա, այդ թվում`
• Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2573 հա, որից`
- վարելահող` 1151 հա, բազմամյա տնկարկ` 12 հա, արոտ` 641 հա, այլ հողատեսք` 769 հա
• բնակավայրերի հողեր` 136 հա,
• արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 24 հա
• էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`6 հա
• հատուկ պահպանվող տարածքների հողեր` 27 հա,
• հատուկ նշանակության հողեր` 49 հա,
• անտառային հողեր` 418 հա, որից անտառածածկ` 43 հա
• ջրային հողեր` 29 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 12:44:57