Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Քաջարան գ.

Բնակչություն` 223

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 26 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1970 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, բարձր լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Քաջարան։

Քաջարան գյուղը գտնվում է Քաջարան քաղաքից մոտ 2կմ հյուսիս։ Քաջարան քաղաքի կառուցումից հետո գյուղը ներառվեց նրա տարածքում և դադարեց ինքնուրույն վարչական միավոր լինելուց, հանվեց բնակավայրերի ցանկից։ Ի տարբերություն նախկին Օխչի և Վ.Հանդ բնակավայրերի, որոնց տեղում կառուցվել է քաղաքը, գյուղը պահպանվել էր և գյուղացիների խնդրանքով, 1992թ-ին տարանջատվել է Քաջարան քաղաքից՝ կազմավորելով ինքնուրույն բնակավայր։ Անհիշելի ժամանակներից այստեղ բնակավայր լինելու մասին են վկայում հեթանոսական մատուռը, հանքախորշերը, հանքանյութի թափվածքները, ձուլարանների հետքերը։ Դրանք վկայում են, որ դեռևս բրոնզեդարում այստեղ մետաղ են ձուլել։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 88 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 165 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 325գլուխ,
- խոզեր` 56 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 600:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 12006 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2299 հա, որից`
- վարելահող` 34 հա, խոտհարք` 158 հա, արոտ` 1235 հա, այլ հողատեսք`872 հա
- բնակավայրերի հողեր` 56 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9601 հա,
- անտառային հողեր` 35 հա, որից անտառածածկ` 35 հա
- ջրային հողեր` 7 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 17:51:24