Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Տեղ

 Տեղ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2016 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի 7 համայնքների խոշորացման արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՀ ՀՕ-100-Ն օրենքով։
Այն ընգդրկում է Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր և Քարաշեն գյուղական բնակավայրերը։
Հաշվառված բնակչությունը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 5704։
Որից՝ ըստ բնակավայրերի․ Տեղ՝ 2255, Քարաշեն՝ 541, Կոռնիձոր՝ 1109, Խնածախ՝ 861, Վաղատուր՝406, Խոզնավար՝ 367, Արավուս՝ 165։
Համայնքի գյուղական 7 բնակավայրերը․
Տեղ
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 85 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 20 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1360 մ,
Կարգավիճակը՝ սահմանամերձ։
Գյուղը 10-րդ դարում հիմնադրել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը և միջնադարում Սյունյաց աշխարհի խոշոր ու նշանավոր բնակավայրերից էր։ Տեղ գյուղում և շրջակայքում են գտնվում Սբ.Գևորգ, «Սըռնեցի» կոչվող եկեղեցիները, բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցներ, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի դամբարանադաշտ։
Գյուղի մեջ գտնվում են ուշ միջնադարի հայկական բնակելի ճարտարապետության արժեքավոր հուշարձաններ. Մելիք-Բարխուդարյանների «Ամարաթը» (1783թ.), «քարե օթախը» (թաղածածկ սենյակներից բաղկացած բնակելի համալիր), մի շարք գլխատներ:
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:

Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 3867 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3594 հա, որից`
- վարելահող` 2340 հա, արոտ` 274 հա, այլ հողատեսք` 980 հա
- բնակավայրերի հողեր` 187 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 34 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 16 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 6 հա,
- հատուկ նշանակության հողեր` 1 հա,
- անտառային հողեր` 18 հա, որից անտառածածկ` 18 հա
- ջրային հողեր` 11 հա
Արավուս
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 87 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 22 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1390 մ,
Կարգավիճակը՝ սահմանամերձ։
Գտնվում է Տեղ գյուղի մոտ, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում, լեռնալանջի վրա։
Արավուսցիների նախնիները 18-րդ դարում այստեղ են եկել Ղարաբաղի Արավուս (Քարագլուխ) գյուղից: Գյուղում 1933թ. կազմավորվել է կոլտնտեսություն, որը լուծարվել է 1991թ., նախկինում ընդգրկված էր Տեղի գյուղխորհրդի կազմում, տարանջատվել է 1991-ին։
Գյուղի տարածքում կա 18-րդ դարի եկեղեցի։Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:

Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 443 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 410 հա, որից`
- վարելահող` 229 հա, խոտհարք` 22 հա, արոտ` 50 հա, այլ հողատեսք` 109 հա
- բնակավայրերի հողեր` 28 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա,
- ջրային հողեր` 3 հա
Խնածախ
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 96 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 31 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1380 մ,
Կարգավիճակը՝ սահմանամերձ։
Գյուղը հնում կոչվել է Խանածախ կամ Խոնածախ և մտել է Սյունիքի Հաբանդ գավառի մեջ։ Անվան ծագման մասին կան տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Խնածախը եղել է խանի կալվածք և այն վաճառել է (ծախել է ), այստեղից էլ «Խանածախ» անունը։ Մի այլ ավանդության, իբր թե հարձակվել են գյուղի տեր խանի վրա, որը կռվի ժամանակ ասել է՝ «Ձեզ մի զաղը (բույս) էլ չեմ տա», որից էլ «Խանազաղ», ոմանք էլ նախնական ձևը համարում են Խոնածախը՝ ստուգաբանելով որպես «խունկ ծախողներ»։
Գորիսի տարածաշրջանի մյուս գյուղերի նման այստեղ էլ կան երբեմնի բնակելի եղած քարանձավներ։Գյուղի տարածքում կան 1610թ. կառուցված եկեղեցի, Քարայր եկեղեցի և երկու մատուռ։ Գյուղից քիչ հեռու Խաչին հով կամ Ցիցքար կոչվող վայրում կան 7-10-րդ դարերի գյուղատեղիներ («Մյուլքոն», «Պլաճա», «Ջալալ Հասանի») հին գերեզմանոցեր։
Գյուղում 1931-ին կազմակերպվել է կոլտնտեսություն, որը 1990-ին լուծարվել է։
Գյուղում է ծնվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն.Բ.Հակոբյանը:
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:

Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 3237 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3130 հա, որից`
- վարելահող` 949 հա, բազմամյա տնկարկ` 28 հա, խոտհարք` 162 հա, արոտ` 784 հա, այլ հողատեսք`1207 հա
- բնակավայրերի հողեր` 48 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 6 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`10 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 18 հա,
- հատուկ նշանակության հողեր` 9 հա,
- ջրային հողեր` 17 հա
Խոզնավար
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 112 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 45 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1592 մ,
Կարգավիճակը՝ սահմանամերձ։
Խոզնավար անվանումն ունի ժողովրդական ստուգաբանություններ և հավանաբար ծագել է «Խոզան» և «Վար « բառերից։
Գյուղը 1490թ. մի հիշատակարանում հիշատակվում է որպես Սյունիքի մասը կազմող Քաշաթաղ գավառի գյուղերից մեկը, որտեղ նույն թվականին ավետարան է օրինակվել, իսկ «Ցուցակ ձեռագրացում» հիշատակվում է որպես գրչության կենտրոն։
Գյուղի տարածքում կան հողմահարված ժայռասյուներ, քարայր-բնակարաններ, Խաչեր կոչվող գյուղատեղին և Ծիծեռնավանք հնավայրը։ Գյուղում կա 1675թ. կառուցված սբ Մինաս կիսավեր եկեղեցի, իսկ մեկ այլ եկեղեցու տեղում 1940թ. դպրոց է կառուցվել։
Խոզնավարում է ծնվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Հարությունյանը, կոմպոզիտոր Է.Բաղդասարյանը։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:

Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 2121 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1917 հա, որից`
- վարելահող` 289 հա, բազմամյա տնկարկ` 18 հա, խոտհարք` 109 հա, արոտ` 693 հա, այլ հողատեսք` 808 հա
- բնակավայրերի հողեր` 78 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 113 հա, որից անտառածածկ` 82 հա
- ջրային հողեր` 7 հա
Կոռնիձոր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 90 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 25 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1125 մ,
Կարգավիճակը՝ սահմանամերձ,

Կոռնիձորը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Գյուղից քիչ հեռու գտնվում է Խորեա-Խորով գյուղատեղին։ Հայագիտության մեջ այն տեսակետն է արտահայտվել, որ Պատմահայր Մովսես Խորենացին Սյունիքի ծնունդ է, որի մասին հուշում է ազգանունը։ Ակադեմիկոս Ստ.Մալխասյանը գրում է. «Ավելի հավանական է կարծել, թե նա ծնված է Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա անունով փոքր գյուղում, որը հիշում է Ստ.Օրբելյանը 13-րդ դարի վերջում»։ Այս գյուղանունը փոխանցվել է Կոռնիձոր գյուղին։ Ըստ Գր.Գրիգորյանի, նա իր «Պատմության հայոցը» գրել է ծննդավայրում՝ Սյունիքի Հաբանդ գավառում։
Խորենացին մահացել և թաղվել է Սյունիքում։ Նրա գերեզմանոցի տեղը հայտնի չէ։ Ս.Խանզադյանը «Հայրենապատումի» մեջ գրում է, որ Տեղ գյուղի բնակիչների պատմելով՝ Պատմահայրը թաղված է Սռի եղցի եկեղեցում։ Այն շատ հին, փոքր, առանց արձանագրության մատուռ է, բարձր քարափի վրա, որի շրջակայքում կան հնադարյան գերեզմանոցներ։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 2417 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2277 հա, որից`
- վարելահող` 1224 հա, բազմամյա տնկարկ` 67 հա, խոտհարք` 7 հա, արոտ` 114 հա, այլ հողատեսք`865 հա
- բնակավայրերի հողեր` 63 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 14 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 20 հա,
- անտառային հողեր` 34 հա, որից անտառածածկ` 34 հա
- ջրային հողեր` 8 հա
Վաղատուր
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 102 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 37 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ։
Վաղատուրը (նախկինում՝ Բայանդուր) գյուղում 1905-1910թթ.՝ բնակություն են հաստատել հայ-թուրքական ընդհարումների հետևանքով Մինքենդ գյուղից արտագաղթած հայերը։ Վաղատուրից քիչ հեռու կա 17-րդ դարի եկեղեցի, որից կարելի է ենթադրել, որ այն հիմնադրվել է միջնադարում։ Վաղատուրում են ծնվել Շմավոն Առուշանյանը (ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահ) և «Պրավդա» թերթի ճանաչված թղթակից Արամայիս Սարգսյանը։
Տնտեսությունը
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:

Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 2275 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2057 հա, որից`
- վարելահող` 394 հա, բազմամյա տնկարկ` 21 հա, խոտհարք` 73 հա, արոտ` 1034 հա, այլ հողատեսք`537 հա
- բնակավայրերի հողեր` 47 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 7 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3 հա,
- անտառային հողեր` 155 հա, որից անտառածածկ` 155 հա
- ջրային հողեր` 3 հա
Քարաշեն
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 81 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 16 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մ,
Կարգավիճակը՝ սահմանամերձ,
Պատմական աղբյուրներում հիշատակվում է միջնադարից։ Գյուղում պահպանվել են 16-17դդ. եկեղեցի, 13-15դդ. գերեզմանոցներ։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 1370 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1323 հա, որից`
- վարելահող` 476 հա, բազմամյա տնկարկ` 5 հա, խոտհարք` 88 հա, արոտ` 382 հա, այլ հողատեսք`372 հա
- բնակավայրերի հողեր` 32 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 9 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`4 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-26 18:13:35