Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի

Կապան ք.

Համայնքի ղեկավար` Աշոտ Հայրապետյան

Ծնվել է 1971 թվականի ապրիլի 10-ին, Կապան քաղաքում: 1978-1988թթ. սովորել եւ ավարտել է Կապանի թիվ 3 միջնակարգ ռուսական դպրոցը: 1988թ.-ին ընդունվել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը և ավարտել այն 1993թ.-ին` ստանալով մեքենաշինության տեխնոլոգի որակավորում: 1990-1993թթ. սովորել է բուհին կից ռազմական ամբիոնում, ստացել հրետանավորի մասնագիտացում և լեյտենանտի կոչում:
1993-1995թթ. մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը, Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանությանը և Արցախի համար մղվող մարտերին: 1997-1998թթ. աշխատել է "Սյունիքի մարզային էլեկտրացանցեր" ՊՓԲԸ իրացման բաժնի ավագ մասնագետ: 1998-2001թթ. աշխատել է "Հայփոստ" ՊՓԲԸ "Սյունիքի փոստատուն դուստր" ՓԲԸ փոխտնօրեն: 2001-2002թթ. ղեկավարել է "Հայփոստ" ՊՓԲԸ "Սյունիքի մարզային ներկայացուցչությունը":
2002թ.-ից մինչ 2012 թվականի նոյեմբերի 9-ն աշխատել է "Հայփոստ" ՓԲԸ "Կապանի փոստային" մասնաճյուղի տնօրեն: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Կապան քաղաքային համայնքի ղեկավար:
2012 թվականի նոյեմբերի 13-ից ստանձնել է Կապան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը:
2006թ. փետրվարից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության "Գարեգին Նժդեհ", "ՀՀ Զինված ուժեր 20 տարի" մեդալներով, "97-րդ մոտոհրաձգային բրիգադ"-ի 15-ամյակի կրծքանշանով, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության "Նշանակալի ավանդի համար" հուշամեդալով: Ամուսնացած է, ունի 3 երեխա` 2 դուստր և 1 ուստր: ՀՀԿ անդամ է:


3301, ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք
Հեռ. (+374 285 52036)
Կայք` http://kapan.am  
 էլ.փոստ՝ kapan.syuniq@mta.gov.am

Կապանի քաղաքապետարանում գործող էլեկտրոնային փոստի հասցեներ.

Քաղաքապետ - mayor@kapan.am
Մամուլի քարտուղար - info@kapan.am
Ծրագրերի և արտաքին կապերի բաժին - programs@kapan.am
Ֆինանսաբյուջետային բաժին - finance@kapan.am
Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին - tax@kapan.am
Վարչաիրավական բաժին - legal@kapan.am
Կրթության, մշակույթի և սպորտի բաժին - edu@kapan.am
Քաղաքաշինության բաժին - architecture@kapan.am
Ընդհանուր բաժին - secretariat@kapan.am

Ավագանու անդամների ցուցակ

 

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ԱՇՈՏԻ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄԻՔԱՅԵԼԻ
ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ ՇԱՀԵՆԻ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՍՈԿՐԱՏԻ
ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԱՎԻԹԻ
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ ՎԱՆՅԱՅԻ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԱՐՄԵՆԻ
ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԳԱԳԻԿԻ
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԵԼՍԻԿԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ՍԵՅՐԱՆԻ
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՎԼԱԴԻՄԻՐԻ
ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՐԱՄԻ
ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ԱՐՇԱՎԻՐԻ
ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ ՎԱՐՈՒԺԱՆԻ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 16:05:38