Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի

Ծավ

Համայնքի ղեկավար` Սեյրան Զաքարյան

Ծնվել է 1960թ․ հոկտեմբերի 10-ին Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանի Շիշկերտ գյուղում։
1977թ․ ավարտել է Ծավի միջնակարգ դպրոցը։
1979-1981թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1983թ․ ավարտել է Կապանի բժշկական ուսումնարանը՝ ստացել բուժակի որակավորում։
2012թ․ ավարտել է Երևանի գյուղատնտեսական համալսարանը՝ ստացել անասնաբույժ-փորձագետի որակավորում։
1984-1989թթ․ աշխատել է Ներքին Հանդի գիշերօթիկ դպրոցում՝ բուժակ, 1989-1989թթ․՝ Ծավի սովխոզում հաշվապահ, 1991-1993թթ․՝ Շիշկերտի ՊԳՁ հաշվապահ, 1993-1997թթ․՝ Շիշկերտի բուժկետի վարիչ, 1997-1999թթ․՝ Ծավի գյուղապետարանի հաշվապահ։
1999-2008թթ․ աշխատել է ՀՀ Սյունիքի մարզի Ծավ գյուղական համայնքի ղեկավար։
2009-2012թթ․ աշխատել է ՀՀ Սյունիքի մարզի Սրաշենի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար-մասնագետ-հաշվապահ։
2012 թվականի սեպտեմբերի 9-ին կրկին ընտրվել և առ այսօր աշխատում է ՀՀ Սյունիքի մարզի Ծավ գյուղական համայնքի ղեկավար։
1988-1994թթ․ մասնակցել է Արցախյան գոյամարտին, մասնավորապես 1992-1994թթ․ պատերազմական գործողությունների ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Ծավ գյուղի ինքնապաշտպանությանը։
Պարգևատրվել է "ՀՀ բանակի կազմավորման 20-ամյակ", "Հունան Ավետիսյան" և "Ծովակալ Իսակով" մեդալներով։
ՀՀԿ անդամ է։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Էլ.փոստ  tsav.syuniq@mta.gov.am  
Հեռ. (+374 94) 451602
 

Ավագանու անդամների ցուցակ

 

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐԿԱԴՅԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՏՈՄ ԱՇՈՏԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄՈ ՀՐԱՅՐԻ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԲԿԵՆԻ
ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՐԳԱՄ ՂԵՎՈՆԴԻ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 10:32:06