Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ

29.12.2010

Սիրելի սյունեցիներ, 
Թանկագին բարեկամներ 
Առջեւում Ամանորն է` լի հույսերով ու սպասելիքներով։ Ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրը կամա թե ակամա հետադարձ հայացք է ձգում անցնող տարուն,մտովի կամ բարձրաձայն ամփոփում այն, գնահատում տարին։ Անցնող տարին մենք ճանապարհում ենք բազմաթիվ ոլորտներում հուսադրող նախադրյալներով, բայց նաեւ գոյություն ունեցող խնդիրների ողջ գիտակցմամբ։ Ամեն նոր տարին նոր մեկնարկի հնարավորություն է, ուստի եւ պետք է լինի ավելի լավը քան նախորդը։ 
Տարիները ցույց տվեցին, որ բոլոր կարգի փորձությունները մեր ժողովուրդն ի զորու է հաղթահարել միայն համատեղ ջանքերի, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի շնորհիվ։ 
Դասեր քաղելով անցյալից եվ կրկնապատկելով մեր եռանդն ու վճռականությունը,վստահ եմ, որ մենք քայլ առ քայլ լուծելու ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները։ Մենք ունենք բոլոր նախադրյալներն այնպես անելու, որ Սյունիքի տարեգրության մեջ այս ժամանակը բնորոշվի ոչ միայն որոնումներով, այլեւ ձեռքբերումներով, որոնք կլինեն մնայուն եւ վճռորոշ։ 
Ամանորը սպասելիքների ու բարության տոն է։ Ուստի, մաղթում եմ, որ բազմապատկվի ձեր օջախներում իշխող բարությունը, որ գալիք տարին լինի սիրո եւ միասնության տարի։ 
Թող ձեր ընտանիքներում իշխեն լույսն ու համերաշխությունը, փոխըմբռնման ու համատեղ գործելու կամքը։ Սեր եւ ջերմություն ձեր ընտանիքներին։ 
Եվ թող 2011 թվականը լինի մեր երկրի, մեր մարզի հզորացման, յուրաքանչյուր ընտանիքի բարօրության եւ խաղաղության տարի։ 
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։

Հարգանքներով ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47