Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում ճանապարհները երթեւեկելի են

10.01.2011

Սյունիքի մարզի ողջ տարածքում հունվարի 9-ի վաղ առավոտյան սկսված ձյան առատ տեղումները շարունակվում են նաեւ այսօր, որը, ի դեպ, մարզի մի շարք տարածաշրջաններում այս ձմռան առաջին ձյունն է։
Մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի տեղեկացմամբ` Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքի մարզի տարածքով անցնող հատվածը բաց է երթեւեկության համար, սակայն որոշ բարձր լեռնային հատվածներում այն դժվարանցանելի է։
Ճանապարհին առաջացած մերկասառույցը դժվարացնում է մեքենաների տեղաշարժը հատկապես Սիսիան-Գորիս, Թասի լեռնանցքի հատվածներում։ Մեղրու լեռնանցքում մայրուղին եւս երթեւեկելի է` չնայած տեղումներին եւ տարածքին բնորոշ քամուն։ Դեռեւս երեկվանից մայրուղու ողջ երկայնքով աշխատում է տեխնիկան, ճանապարհը մաքրվում է ձնից, մշակվում աղով եւ ավազով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:33:47