Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում աճել է համաշինարարական աշխատանքների ծավալը

29.01.2011

 Անցած տարի Սյունիքում իրականացված համաշինարարական աշխատանքների ծավալն աճել է 6 տոկոսով։ Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության ու տրանսպորտի վարչության` տվյալներով` 2010 թվականի ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 9,95 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որից 2,64 մլրդ դրամի կապիտալ շինարարության եւ 7,3 մլրդ դրամի հիմնանորոգման ու նորոգման աշխատանքներ։
Միայն ճանապարհաշինարարության բնագավառում կատարվել է ավելի քան 7 մլրդ դրամի կառուցման, հիմնանորոգման եւ պահպանման աշխատանք։ Հատկանշական է, որ 2010 թվականին աշխատանքների ընդհանուր ծավալի մեջ աճել է կապիտալ շինարարության բաժնեմասը։ Եթե 2009-ին այն կազմել է ընդհանուրի 10,9 տոկոսը կամ 1,02 մլրդ դրամ, ապա 2010-ին այն հասել է 26,5 տոկոսի կամ 2,64 մլրդ դրամի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02