Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընդունելությանը մասնակցեց 41 մարդ
31.01.2011
2011թ.հունվարի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 63 մարդ, մասնակցեց 41-ը։
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 37, աշխատանքի տեղավորման` 2, բնակարանի նորոգման հարցով` 1 քաղաքացի։
Դրամական օգնության համար դիմած 41 քաղաքացիների դիմումներին տրվեց դրական պատասխան։ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվեց ուսումնասիրել ընդունելությանը մասնակցած զոհվածի այրի Լորիկ Խաչատրյանի` բնակարանի նորոգման վերաբերյալ դիմումը եւ ներկայացնել առաջարկություն։
Աշխատանքի տեղավորման խնդրանքով ընդունելության եկած երկու քաղաքացիների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան կազմակերպությունների ղեկավարների հետ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նրանց աշխատանքով ապահովելու հարցի շուրջ։
Ի դեպ, ՀՀ Սյունիքի մարզպետը, ըստ հաստատված ժամանակացույցի, հունվարի 27-ին ընդունելություն էր կազմակերպել նաեւ Գորիսի տարածաշրջանում։


