Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օտարվել են մոտ 47 հա համայնքային սեփականության հողեր

25.02.2011

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա` Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս եւ սահմաններում գտնվող 194 հազ. 900 հա հողամասեր ընդգրկվել են տարբեր համայնքների վարչական սահմաններում։
Դրանցից 119 հազ. 900հեկտարը գյուղատնտեսական, 2 հազ. հեկտարն արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության են, 200 հա` էներգետիկայի, կապի, տրանսպորտի եւ կոմունալ ենթակառուցվածքների, 33 հազ. 800հա` հատուկ պահպանվող տարածքների, 38 հազ. 600հա անտառային, 400հա` ջրային հողեր են։
Նշված գործընթացի շրջանակներում մարզպետարանի կողմից համապատասխան համայնքներին է փոխանցվել պետական սեփականության գյուղատնտեսական նշանակության հողամասերի օգտագործման նպատակով կնքված 12 հազ. 900 հա հողամասերի վարձակալության թվով 76 պայմանագիր` տարեկան 41 մլն 400 հազ. դրամ վարձավճարով։
Մինչեւ նշված վարձակալության պայմանագրերի փոխանցումը համայնքներին վարձակալների կողմից 2010-ին պետբյուջե է վճարվել 17 մլն 400 հազ. դրամ վարձավճար։ Վարձավճարների գծով ապառքներ ունեն միայն մարզում գործող «ԲԱՄՕ-մետալ» եւ «Գ.Արշակյան» ՍՊԸ-ները` 27 մլն 900 հազ. դրամ ընդհանուր գումարով։ 2010թ. ընթացքում մարզի 12 համայնքում համայնքային սեփականության հողերից աճուրդ-վաճառքի կարգով օտարվել է մոտ 47 հա հողամաս, որից ավելի քան 40 հա-ը` գյուղատնտեսական նշանակության։ Հողերի օտարումից մուտքերը կազմել են 54 մլն 700 հազ. դրամ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02