Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
28.02.2011
Սյունիքի մարզկենտրոն Կապանում մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին կմասնակցի օլիմպիադայի տարածքային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 460 աշակերտ` Կապանի, Մեղրիի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններից։
Ըստ մարզպետարանի կրթության բաժնի տեղեկատվության` օլիմպիադան կանցկացվի 16 առարկայից` նախատեսված 17-ի փոխարեն, քանի որ տարածքային փուլում «Աստղագիտություն» առարկայից հաջող հանդես եկած աշակերտներ չկան։ Կրթության պատասխանատուների գնահատմամբ` ընդհանուր առմամբ օլիմպիադայի տարածքային փուլի արդյունքները, որին մասնակցել է ավելի քան 3 հազար աշակերտ, գոհացուցիչ են։ Հատկապես աչքի են ընկել Կապանի, Գորիսի եւ Սիսիանի ավագ դպրոցների աշակերտները, նաեւ Կապանի թիվ 3, Գորիսի թիվ 1 եւ 3, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցների սաները։ Այս տարի լավ արդյունքներ են արձանագրել նաեւ մարզի գյուղական համայնքների աշակերտները։
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը Սյունիքում, ինպես ամեն տարի, անցկացվում է Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, որտեղ մասնակիցների համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները։
Օլիմպիադան կտեւի մինչեւ մարտի 11-ը։